ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի ԶՈւ-ի վառելիքաքսուքային նյութերով ռեզերվուարներ և 2 բեռնանավ

Բաժանորդագրվել

ՌԴ ԶՈւ-ն շարունակում է հարվածներն Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին և նավերին, որոնք գործում են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը Յուժնի նավահանգստում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված վառելիքաքսուքային նյութերով ռեզերվուարներ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Օրվա ընթացքում ցամաքային բազավորման բարձր ճշգրտության զենքով և հարվածային անօդաչու թռչող սարքերով խոցվել են Յուժնի նավահանգստում գտնվող՝ Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված վառելիքաքսուքային նյութերով ռեզերվուարներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի զինված ուժերը Սև ծովում խոցել են երկու նավ, որոնք ռազմական բեռ էին հասցնում Ուկրաինայի զինված ուժերին:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment