Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին հնչող մեղադրանքներին, թե այն գտնվում է օտարերկրյա հատուկ ծառայությունների ազդեցության տակ։

«Ի՞նչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ЦРУ-ի, ինչո՞ւ ոչ MI6-ի: Գաղտնիք չէ, ես Մեծ Բրիտանիայի քաղաքացի եմ, է ինչո՞ւ ինձ չեն որակավորում որպես MI6-ի ագենտ։ Ես նույն հարցը տվել եմ այստեղի իմ դեսպանին ու հյուպատոսին»,- ընդգծել է Նաթան սրբազանը՝ նշելով, որ նման մեղադրանքները պարզապես անհեթեթություն են։

Նա նաև հավելել է․ «Եթե Հայաստանը եղել է Ռուսաստանի տիրապետության տակ, ուրեմն այսօրվա գործող իշխանություններն են դրա մնացորդներն են»։

Անդրադառնալով շահարկումներին, թե Վեհարանում փակցված է Սամվել Կարապետյանի լուսանկարը, Նաթան սրբազանը պարզաբանել է, որ Վեհարանի ամբողջ նորոգումն ու կահավորումը կատարվել է Սամվել Կարապետյանի բարեգործությամբ:

«Մենք ամեն տեղ մեր բարերարների նկատմամբ հարգանք ու երախտագիտություն ունենք․ գնացեք Մատենադարան՝ Վաչե և Թամար Մանուկյանների նկարները կան, այլ բարերարների նկարներ կան։ Դա երախտագիտություն է, այլ ոչ թե ուրիշ բան»,- եզրափակել է Սրբազանը։

Մանրամասներնը՝ տեսանյութը։

Leave a comment