Թուրքական դրոշով նավարկող բեռնանավը ենթարկվել է Ուկրաինայի ԶՈւ հարձակմանը

Բաժանորդագրվել

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ բեռնատար նավը կառուցվել է 2002 թվականին։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Նովոռոսիյսկի նավահանգստի մոտ դրոնները հարձակվել են թուրքական դրոշով նավարկող բեռնանավի վրա։ Այս մասին հայտնել է Haberdenızde.com ծովային տեղեկատվության պորտալը։

«Թուրքական դրոշով նավարկող «MV Güllük» բեռնանավը ՌԴ Նովոռոսիյսկի նավահանգստի ափերի մոտ ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման։ Նավի անձնակազմի կեցության համար նախատեսված հատվածին հասցված հարվածի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն հայտնի է, որ պատճառված վնասը գնահատելու և նավը վերանորոգելու համար այն կտեղափոխվի նավաշինարան», – հայտնել է պորտալը:

Նավերի երթևեկության համակարգի կարգավորիչ «Gemi Trafık»-ը X սոցիալական ցանցում հայտնել է, որ թուրքական նավի վրա հարձակման պատասխանատուն ուկրաինական կողմն է:

Ավելի վաղ հաղորդվել էր Սև ծովում թուրքական բեռնանավի վրա (ռոլկեր) ևս մեկ հարձակման մասին: Այն Ռուսաստան միրգ ու բանջարեղեն էր տեղափոխում թուրքական Սամսունից և հարձակման էր ենթարկվել օգոստոսի 4-ին՝ Նովոռոսիյսկից 55 կմ հեռավորության վրա:

Leave a comment