Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային հայտարարել է, որ Թուրքիայի և Պակիստանի հետ համագործակցությունը չի ապահովի Սաուդյան Արաբիայի անվտանգությունը։
«Սաուդցիները պետք է հասկանան, որ Թուրքիայի և Պակիստանի հետ ձևական համաձայնագիրը նրանց անվտանգություն չի ապահովի, ինչպես նաև ամերիկյան շահերին միակողմանի ծառայելու տարիները նրանց անվտանգություն չեն բերել։ Վերանայեք ձեր քաղաքականությունը, որպեսզի ստիպված չլինեք անվտանգություն խնդրել ուրիշներից», — գրել է Ռեզային X սոցիալական հարթակում։
Նրա հայտարարությունը հնչել է տարածաշրջանային անվտանգության և Մերձավոր Արևելքում ձևավորվող նոր ռազմաքաղաքական համագործակցությունների շուրջ քննարկումների ֆոնին։