Իրանը ցուցադրել է ԱՄՆ-ի և Իսրայելի խոցված անօդաչու թռչող սարքերի բեկորները

Իրանում հրապարակվել են կադրեր, որոնցում ցուցադրվում են, ինչպես պնդում է պաշտոնական Թեհրանը, խոցված ամերիկյան և իսրայելական անօդաչու թռչող սարքերի բեկորները։

Իրանական կողմի հայտարարությամբ՝ ԱԹՍ-ները խոցվել են երկրի նոր հակաօդային պաշտպանության համակարգերի կիրառման արդյունքում։

Միաժամանակ, իրանական պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ հրթիռային հարվածի ընթացքում ամերիկյան ռազմաբազայի անգարում ոչնչացվել է նաև F-15 կործանիչ։

լ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment