Ֆադեև. ՌԴ-ն ՀՀ հանդեպ սահմանափակումեր չի կիրառում՝ որակի հետ է կապված (PAN.am)

Մոսկվան Հայաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ սահմանափակումներ չի սահմանել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Ֆադեևը ճեպազրույցի ընթացքում:

Նա հավելել է, որ առաջացած խնդիրները կապված են հայկական ապրանքների որակի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Հայաստանից արտահանման հետ կապված ներկայիս դժվարությունները ներկայացվում են որպես Մոսկվայի կողմից կիրառված որոշ սահմանափակումներ, սակայն պետք է հասկանալ, որ դրանք մեր սահմանափակումները չեն։ Հայաստանի ղեկավարությունն էլ հրապարակայնորեն ընդունել, որ որոշ ապրանքատեսակների որակի հետ կապված խնդիրներ կան»,– ասել է Ֆադեևը։

Փաշինյանը հուլիսի 30-ի կառավարութան նիստում ասել էր, որ Հայաստանում սննդի որակի հետ կապված խնդիրները լուծման կարիք ունեն:

«Էլ չեմ ասում որակի հետ կապված խնդիրները։ Անձնական փորձս ասեմ, կրքեր կբորբոքեմ, բայց վաղուց այդ աճեցված ձուկ չեմ օգտագործում, քանի որ ակնհայտ է՝ խնդիր կա։ Պատահում է, որ ձկան հետ առնչվում ես և տեսնում ես՝ ճարպերը հոսում են»,- շեշտել է վարչապետը՝ հավելելով, որ դրանք հարցեր են, որոնց պետք է արձագանքել»,-ասել էր նա:

Leave a comment