«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է լեհական «Լեգիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի ծառայություններով։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է լեհ լրագրող և ինսայդեր Օսկար Մոչնիկը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Լեգիան» չի խոչընդոտի 27-ամյա ֆուտբոլիստի հեռանալուն, եթե ստանա շահավետ առաջարկ, հայտնում է Factor.am-ը:
Ավելի վաղ Goal.pl-ը հայտնել էր, որ «Լեգիան» պատրաստ է 900 հազար եվրոյով վաճառել Բիչախչյանի տրանսֆերային իրավունքը։
Հայ ֆուտբոլիստը 2025 թվականի ձմռանը «Պոգոնից» տեղափոխվել է «Լեգիա» և պայմանագիր ունի ակումբի հետ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ Transfermarkt-ը Բիչախչյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 700 հազար եվրո։