Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանը թույլ չի տա Հորմուզի նեղուցում երկրորդ ծովային երթուղու բացում։
Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ-ն շարունակի ծովային շրջափակման քաղաքականությունը, ամերիկյան զինված ուժերը կբախվեն լուրջ ռիսկերի։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի դեմ նախատեսված հարվածները չեղարկվել են՝ հնարավոր համաձայնության հասնելու նպատակով։ Իրանի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտնել էր, որ Թեհրանն ու Օմանը համաձայնեցրել են նեղուցով նավերի անցման երթուղու աշխարհագրական մանրամասները։
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ ԱՄՆ-ի հետ քննարկվող համաձայնությունը նախատեսում է Հորմուզի նեղուցի բացում 60 օրվա ընթացքում։ Այդ ժամանակահատվածում Վաշինգտոնն ու Թեհրանը պետք է վերսկսեն բանակցությունները՝ Իրանի ուրանի պաշարների ապագայի շուրջ։