Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում

Չեռնոգորիայի Ցետինե քաղաքում օգոստոսի 6-15-ին անցկացվում է շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունը:

Առաջին խաղափուլում հայ շախմատիստներից հաղթանակ են տարել միջազգային վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը, Վահե Սուքիասյանը, Ալեքս Սահակյանը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետներ Ռուդոլֆ Փաշիկյանը և Մանվել Առաքելյանը:

Կանանց պայքարում հաղթանակով են մեկնարկել կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը և Անգելինա Միրաքյանը:

Երկրորդ տուրը կկայանա օգոստոսի 7-ին:

Leave a comment