ՊԵԿ․ Էլմեքենաների ոչ դիլեր-դիստրիբյուտոր սուբյեկտների քվոտայի մնացորդը 655 հատ է

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների համար զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափով նախատեսված սակագնային արտոնության քվոտայի մնացորդը՝ 2026 թվականի օգոստոսի 6-ը ներառյալ։

Դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների համար քվոտայից մնացել է 1255 հատ, այսինքն՝ օգտագործվել է դրա 58 տոկոսը։

Դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը կազմել է 655 հատ, իսկ օգտագործված մասն արդեն հասել է 95 տոկոսի։

Leave a comment