Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Քաղաքականություն

07.08.2026 | 15:28

Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Անա Բրնաբիչը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

ԱԺ-ից հայտնում են, որ Անա Բրնաբիչը Ռուբեն Ռուբինյանին մաղթել է հաջողություններ բարձր և պատասխանատու առաքելության իրականացման գործում, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ առաջընթաց և բարօրություն։

Ուղերձի ավարտին Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով երկու երկրները կշարունակեն ամրապնդել սերտ բարեկամական հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Leave a comment