Հայաստանի հավաքականը կմասնակցի Շախմատի օլիմպիադային, Արոնյանն՝ ԱՄՆ թիմի կազմում է

ՖԻԴԵ-ն հրապարակել է Համաշխարհային օլիմպիադայի մասնակիցներին ու թիմերի կազմերը, որն անցկացվելու է սեպտեմբերի 16-27-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում:

Հայաստանը ներկայացնելու է 5 շախմատիստ՝ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը։ Հայաստանի ընտրանին վարկանիշային աղյուսակում 9-րդն է։

Այս տարվա Օլիմպիադայում մասնակից թիմերի ռեկորդային քանակ է գրանցվել։ Մրցաշարում հանդես է գալու 400 թիմ, որոնցից 208-ը մասնակցելու է բաց մրցաշարին, իսկ 192-ը՝ կանանց պայքարին։ մինչդեռ Ռուսաստանի հավաքականը մրցաշարին չի մասնակցելու, հայտնում է Factor.am-ը:

Մասնակիցների շրջանում ամենաբարձր վարկանիշն ունի ԱՄՆ-ի հավաքականը, որի կազմում է ընդգրկված նաև Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը։

Ամերիկյան թիմի կազմում են նաև Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Հանս Նիմանը, Էվոնդոր Լյանը:

Leave a comment