Աբովյան փողոցում անչափահասների մասնակցությամբ կրակnցների դեպքի առթիվ 5 անձ ձերբակալվել է

Աբովյան փողոցում անչափահասների մասնակցությամբ կրակnցների դեպքի առթիվ 5 անձ ձերբակալվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Հունվարի 14-ին Երևանի Աբովյան փողոցում անչափահասների մասնակցությամբ կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 5 անձ ձերբակալվել է, այս մասին գրում են լրատվամիջոցները։

Նշվում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով)։ 5 անձ ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Leave a comment