Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմում մի քանի օբյեկտների ոչնչացման մասին

Քաղաքականություն

07.08.2026 | 15:00

Ուրբաթ գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումները բռնակցված Ղրիմում ռադարային կայան և հարձակողական անօդաչու թռչող սարքերի պահեստ են ոչնչացրել, ասվում է Ուկրաինայի գլխավոր շտաբի հայտարարության մեջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բացի այդ, ըստ հաղորդագրության, Ուկրաինայի զինված ուժերը Ղրիմում և Խերսոնի մարզի նավահանգստում «Գերան/Գերբերա» տիպի հարձակողական անօդաչու թռչող սարքերի կառավարման երկու ցամաքային փոխանցող կայան են ոչնչացրել։

«Ցամաքային փոխանցող կայաններն օպերատորների և հարձակողական անօդաչու թռչող սարքերի միջև կայուն կապ և հրամանատարական փոխանցում են ապահովում՝ մեծացնելով դրանց հեռահարությունն ու արդյունավետությունը»,- հայտարարել է Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունները։

Leave a comment