Մատվիենկո․ ՌԴ-ն կարող է հորդորել իր քաղաքացիներին չայցելել ՀՀ, եթե 3-րդ երկրների հարցումով ձերբակալությունները շարունակվեն

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալություններին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ եթե ձերբակալությունները շարունակվեն, ՌԴ-ն կարող է հորդորել իր քաղաքացիներին չայցելել ՀՀ:

«Դաշնության խորհրդի նախագահը ուշադրություն է հրավիրել երրորդ երկրների հարցումներով Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների պարբերական ձերբակալությունների վրա։ Նման գործելակերպի շարունակման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի իր զբոսաշրջիկներին խորհուրդ տալ չայցելել հանրապետություն», – հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։

Ըստ ռուսական աղբյուրների, հուլիսի կեսին ՀՀ-ում ձերբակալել են ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Երմակովին՝ շփոթելով նրան Ինտերպոլի կողմից հետախուզվող հաքերի հետ՝ նույն անուն-ազգանունով: Ըստ Տելեգրամ ալիքների, նա ՀՀ էր եկել կնոջ հետ հանգստանալու, սակայն ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում:

Leave a comment