Դեսպան Մկրտչյանը տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Կլաուդիա Գոլդինին ներկայացրել է ՀՀ զբաղվածության և ժողովրդագրության ռազմավարությունները


ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Հարվարդի համալսարանում հանդիպել է 2023 թ. տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Կլաուդիա Գոլդինի հետ։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:


 


Նոբելյան մրցանակը պրոֆեսոր Գոլդինին շնորհվել է կանանց զբաղվածության, եկամուտների և աշխատաշուկայում առկա գենդերային տարբերությունների վերաբերյալ հիմնարար հետազոտությունների համար։


 


Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ զբաղվածության և ժողովրդագրության ռազմավարությունները՝ ընդգծելով, որ դրանց մշակման ընթացքում հաշվի են առնվել նաև պրոֆեսոր Գոլդինի գիտական ուսումնասիրությունների եզրակացությունները


 

Leave a comment