Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260807/irany-pahanjel-e-pakel-hvormuzi-neghucy-amni-ev-israjeli-naveri-hamar-zlm-105505310.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204511_171:0:2902:2048_1920x0_80_0_0_af4d47c3b44aa4e9b10ef2c4512448c0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, հորմուզի նեղուց

իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

Համապատասխան դրույթները ներառված են Իրանի և Օմանի համաձայնագրի նախագծում, որն այժմ քննարկվում է Իրանի խորհրդարանում։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Իրանի խորհրդարանական հանձնաժողովը նախնական օրինագիծ է քննարկում, որը ամերիկյան, իսրայելական և այլ «թշնամական» նավերին կարգելի անցնել Հորմուզի նեղուցով նույնիսկ նավագնացության վերսկսման մասին համաձայնության հասցնելուց հետո։ Այս մասին հայտնել է իրանական «Fars» լրատվական գործակալությունը։

Առաջարկված օրինագիծ նախատեսում է բեռի արժեքի մինչև 20 տոկոսի չափով տուգանք`սահմանափակումները խախտելու դեպքում։

«Համաձայնագրի նախագիծը նախատեսում է, որ Իրանը կկառավարի նավերի մուտքը Հորմուզի նեղուց, մինչդեռ ելքը կվերահսկվի երկու երկրների (Իրանի և Օմանի) կողմից համատեղ», – հայտնում է «Fars»-ը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ–ի աղբյուրին։

Իրանը նաև պնդում է, որ Հորմուզի նեղուցի լիարժեք բացումը հնարավոր է միայն ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման վերացումից հետո։

Նավթի շուկան արդեն արձագանքել է այս լուրին. թրեյդերները «Fars»-ի հայտարարությունը ընկալել են որպես ազդակ, որ Պարսից ծոցի երկրներից նավթի արտահանումը մոտ ապագայում սահմանափակ կմնա։

Դեռ պարզ չէ, թե արդյոք Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ հունիսյան պայմանավորվածությունների պայմաններին, որոնք Թեհրանի նկատմամբ նավթային պատժամիջոցների մեղմացում և իրանական ակտիվների մի մասի ապասառեցում էին նախատեսում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն էր հայտնել, որ Թեհրանը շուտով կբացի Հորմուզի նեղուցը։ Հակառակ դեպքում, նրա խոսքով, ԱՄՆ զինվորականները շատ ծանր հարված կհասցնեն Իրանին։

Leave a comment