ԵԱՏՄ–ում մարկետփլեյսների աշխատանքի միասնական կանոններ կգործեն. Միխայիլ Միշուստին

https://arm.sputniknews.ru/20260807/eatmum-marketplejsneri-ashkhatanqi-miasnakan-kanvonner-kgvortsen-mikhajil-mishustin-105503492.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105501729_0:0:2732:2048_1920x0_80_0_0_4922da5f7aa9f293cbb4589fc737b2cd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրասիական տնտեսական միություն (եատմ), մարկետփլեյս, միխայիլ միշուստին

եվրասիական տնտեսական միություն (եատմ), մարկետփլեյս, միխայիլ միշուստին

Բաժանորդագրվել

ՌԴ վարչապետը գործընկերներին խնդրել է թարմացնել ԵԱՏՄ պահանջներին ապրանքների համապատասխանության գնահատման տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ԵԱՏՄ–ում առցանց առևտրի հարթակների համար աշխատանքի միասնական կանոններ կգործեն։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն այս մասին հայտարարել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի վերաբերյալ հաստատվող համաձայնագիրը նախատեսված է պաշտպանելու ինչպես վաճառողների, այնպես էլ գնորդների շահերը։ Բիզնեսների համար կգործեն միասնական և հստակ կանոններ, քաղաքացիների համար էլ հասանելի կլինի ապրանքների ավելի լայն տեսականի։

Միշուստինը հիշեցրել է, որ հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ կմտնի «Հարթակային տնտեսության մասին» օրենքը, որը թափանցիկ կանոններ կսահմանի այս ոլորտի համար։

ՌԴ վարչապետը կոչ է արել թարմացնել ապրանքների համապատասխանության գնահատման տվյալները ռուսական թվային հարթակներում ապրանքների առաջխաղացման համար։

Միշուստինը նաև նշել է, որ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցում կատարելը կարագացնի վարչարարական ընթացակարգերը և կհեշտացնի լոգիստիկան։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը մեկնարկել է օգոստոսի 6-ին Ղրղզստանում։ Օրակարգում ավելի քան 15 հարց է ներառված։ Նիստին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև դիտորդ երկրների ներկայացուցիչներ։

Leave a comment