Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ. Դատախազություն

Հասարակություն

07.08.2026 | 10:30

2026 թվականի առաջին կիսամյակում Շիրակի մարզում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ դատարան է հանձնվել 41 քրեական վարույթ, իսկ պետությանը, համայնքին և պետական ու համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասից վերականգնվել է ավելի քան 20 մլն 267 հազար դրամ։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ ներկայացնելով Շիրակի մարզի դատախազության կիսամյակային գործունեության արդյունքները։

«Շիրակի մարզի դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 33 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 8 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 24 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 2 մեղադրական դատավճիռ»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment