Մեծամորցի տղան Հյուսիսային բևեռ է ուղևորվել «Գիտելիքի սառցահատ» արշավախմբի կազմում

https://arm.sputniknews.ru/20260806/metsamvorci-tghan-hjusisajin-bever-e-ughevvorvel-giteliqi-sarcahat-arshavakhmbi-kazmum-105491122.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/06/105487125_167:0:2834:2000_1920x0_80_0_0_7e3201d4c19f89aeaf5ed5215a9c8a7e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«ռոսատոմ»

Բաժանորդագրվել

Աշխարհի տարբեր կողմերից արշավին մասնակցող դպրոցականները Հյուսիսային բևեռ կհասցնեն իրենց երկրների դրոշները։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Մեծամորցի դպրոցական Յուրի Սարիբեկյանը Հյուսիսային բևեռ է ուղևորվել «Գիտելիքի սառցահատ» (Ледокол знаний) միջազգային արշավախմբի կազմում։

«Ռոսատոմի» կողմից ամեն տարի կազմակերպվող արշավախումբը ճանապարհ է ընկել Մուրմանսկից օգոստոսի 4-ին «Հաղթանակի 50 տարին» սառցահատով։

Ինչպես հայտնում են կորպորացիայի մամուլի ծառայությունից, միջազգային թիմի կազմում են Ռուսաստանից ու ևս 22 երկրներից դպրոցականներ և քոլեջների ուսանողներ, ովքեր հաղթել են «Ռոսատոմի» կազմակերպած օլիմպիադայում:

Հայաստանն այս տարի ներկայացնում է Յուրի Սարիբեկյանը, որն ատոմային էներգետիկների ընտանիքից է, Մեծամոր քաղաքի դպրոցներից մեկի շրջանավարտ։

«Ինձ համար շատ հուզիչ է այստեղ գտնվելը՝ իմ արևոտ երկրից աշխարհի սառցե մայրաքաղաք տեղափոխվելը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Յուրին։

Ուղևորության առաջին իսկ օրն անցկացվել է գիտակրթական հագեցած ծրագիր արշավի մասնակիցների համար՝ դասախոսություններ, փորձեր, թիմային առաջադրանքներ և այլն:

Արշավը ներառում է միջազգային և մշակութային փոխանակման ծրագիր։ Մասնակիցները ներկայացնում են իրենց երկրները, պատմում ազգային ավանդույթների մասին, շփվում աշխարհի տարբեր կողմերից եկած հասակակիցների հետ և աշխատում ընդհանուր թիմում: Դպրոցականները Հյուսիսային բևեռ կհասցնեն իրենց երկրների դրոշները։

Արշավախմբի հատուկ հյուրը կլինի ռուս ֆանտաստ գրող Սերգեյ Լուկյանենկոն, որը մասնակիցների համար նաև ստեղծագործական լաբորատորիա կանցկացնի՝ կառաջարկի գիտաֆանտաստիկ պատմվածքի սկիզբը, իսկ դպրոցականները պետք է այն զարգացնելու և ավարտելու իրենց տարբերակներն առաջարկեն։

«Գիտելիքների սառցահատ» նախագիծն իրականացվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ 2019 թվականից։ 2024 թվականից մասնակցում են Հայաստանի դպրոցականները, օրինակ` 2025թ․-ին մեր երկիրը ներկայացնում էր Ալինա Մնոյանը։

Leave a comment