ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-հունիսին ՀՀ պետական բյուջեի 1,555,915.1 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։
Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա.
2026թ․-ի հունվար-հունիսին ԱԱՀ ծավալները 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 11․1%-ով և կազմել՝ 457,083.2 մլն ՀՀ դրամ։
Եկամտային հարկի ծավալներն աճել են 12․7%-ով և կազմել՝ 394,766.5 մլն ՀՀ դրամ։
Շահութահարկի ծավալներն աճել են 11․5%-ով և կազմել՝ 323,664.5 մլն ՀՀ դրամ։
Ակցիզային հարկի ծավալներն աճել են 13․1%-ով և կազմել՝ 75,671.3 մլն ՀՀ դրամ։
Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 14․7%-ով և կազմել՝ 66,030.3 մլն ՀՀ դրամ։
Պետական տուրքի ծավալները աճել են 42․9%-ով և կազմել՝ 57,822.1 մլն ՀՀ դրամ։
Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները աճել են 83․7%-ով և կազմել 54,556.4 մլն ՀՀ դրամ։
Շրջանառության հարկի ծավալներն աճել են 17․9%-ով և կազմել՝ 41,772.7 մլն ՀՀ դրամ։
Մաքսատուրքի ծավալները նվազել են 2․6%-ով և կազմել՝ 35,479.9 մլն ՀՀ դրամ։
Այլ հարկերի ծավալներն աճել են 30․7%-ով և կազմել՝ 49,068.1 մլն ՀՀ դրամ։