Անիի կամուրջը «փափուկ ուժի» բաղկացուցիչն է. փորձագետը՝ ՀՀ–ի կողմից զիջումների վտանգի մասին

https://arm.sputniknews.ru/20260806/anii-kamurjy-papuk-uzhi-baghkacucichn-e-pvordzagety-hhi-kvoghmic-zijumneri-vtangi-masin-105486168.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0b/56584926_155:0:1575:1065_1920x0_80_0_0_c47e902714f3d2d4cf9157c526ed4601.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անի, կամուրջ, թուրքիա, հայաստան

անի, կամուրջ, թուրքիա, հայաստան

Բաժանորդագրվել

Մելքոնյանը մտավախություն ունի, որ Թուրքիայի դիվանագիտական մանևրները միայն կհանգեցնեն Հայաստանի կողմից նոր զիջումների, այս անգամ՝ պատմամշակութային ոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Անիի կամրջի վերականգնման գործընթացն արագացնելու Թուրքիայի ձգտումներում նկատվում են «փափուկ ուժի» տարրեր, սակայն Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելուց առաջ Երևանը պետք է հասնի Անին հայկական մշակութային ժառանգության օբյեկտ ճանաչելուն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Մելքոնյանը։

Ավելի վաղ Երևանում կայացել էր երկու երկրների սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման հայ-թուրքական աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը: Կողմերը պայմանավորվել էին շարունակել նախագծի շուտափույթ իրականացմանն ուղղված աշխատանքները:

Մեր զրուցակցի կարծիքով` Թուրքիան այդ ուղղությամբ ջանքերն ակտիվացրել է, քանի որ Արցախն Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելուց հետո կարգավորման օրակարգն առաջ տանելու համար «խոչընդոտները վերացվել են»: Ընդ որում, Անկարան կենտրոնացել է հենց Անիի կամրջի վերականգնման վրա՝ գիտակցելով, թե որքան զգայուն է հայերի համար Անիի՝ որպես պատմական մայրաքաղաքի թեման։

Ժաննա Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Աննի կամրջի հարցը

Պատմաբանը նշում է, որ այդ կամրջի կառուցմամբ (կամ նույնիսկ դրա միջոցով հայ զբոսաշրջիկների համար հուշարձանի հասանելիության բացմամբ) Անկարայում ձգտում են մեղմել հայ ժողովրդի վերաբերմունքը թուրքերի և նրանց իրականացրած ցեղասպանության նկատմամբ:

«Եթե հայ զբոսաշրջիկը կարողանար Ախուրյան գետի ձախ ափից անցնել աջ ափ և հայտնվել պատմական մայրաքաղաք Անիում, դա, բնականաբար, հոգեբանական ազդեցություն կունենար նրա վրա և կհանգեցներ թուրքերի հանդեպ վերաբերմունքի փոփոխության։ Անշուշտ, այստեղ կա «փափուկ ուժի» բաղկացուցիչ, – կարծում է Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ այստեղ նորություն չկա։ Նման բան տեղի է ունենում արդեն տասնամյակներ շարունակ՝ լարվածություն հրահրելով մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում. Թուրքիան մշտապես փորձում է իրեն ներկայացնել որպես միջնորդ, պատերազմող կամ հակամարտող կողմերի փոխգործակցության հարթակ (Ուկրաինայի և Ռուսաստանի շուրջ ստեղծված իրավիճակից մինչև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններ)։ Ընդ որում, ինչպես նկատում է մեր զրուցակիցը, բացահայտորեն աջակցելով Ադրբեջանին` Թուրքիան իր գործողությունները ներկայացնում է որպես խաղաղասիրական մտադրություններով թելադրված։

Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը

Միևնույն ժամանակ Մելքոնյանը մտավախություն ունի, որ Թուրքիայի դիվանագիտական մանևրները միայն կհանգեցնեն Հայաստանի կողմից նոր զիջումների, այս անգամ՝ պատմամշակութային ոլորտում։

«Իհարկե, հայկական կողմը պետք է նախ և առաջ հասնի միջազգային ճանաչմանը, որ Անին հայոց պատմության և մշակույթի անվերապահ հուշարձան է։ Եվ միայն դրանից հետո հնարավոր կլինի մտածել քաղաքական հարաբերությունների բարելավման մասին։ Ընդ որում՝ ոչ այնպիսի զիջումների եղանակով, ինչպիսին է, օրինակ, «գիտե՞ք` սա նաև սելջուկյան մշակույթի հուշարձան է» կամ նման այլ հայտարարություններ։ Կարծում եմ, որ դա անթույլատրելի է», — ընդգծեց փորձագետը։

Վերջում նա նշեց, որ Անին, Արարատ լեռան հետ միասին, իր ուրույն տեղն է զբաղեցնում հայոց պետականությունը, պատմությունն ու հարուստ մշակութային ժառանգությունը մարմնավորող հայկական կարևորագույն խորհրդանիշների շարքում:

Ախուրյան գետի վրա Անիի միջնադարյան կամրջի (Մետաքսի ճանապարհի կամուրջ) վերականգնումը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործնական բաղկացուցիչներից մեկն է: Նախագիծը համակարգվում է հատուկ ստեղծված երկկողմ միջպետական կառույցի կողմից։ 11-րդ դարի կամուրջը համատեղ վերանորոգելու սկզբունքային համաձայնությունը ԱԳ նախարարները հնչեցրել էին դեռևս 2023 թվականին։ 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում կողմերը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր և համատեղ վերակառուցման արձանագրություն։ 2026 թվականի օգոստոսի 4-ին աշխատանքային խումբը Երևանում անցկացրեց բանակցությունների ևս մեկ փուլ։ Կողմերը պաշտոնապես պայմանավորվեցին արագացնել մայիսյան արձանագրության կատարումը։

Leave a comment