2026թ․-ի հունվար-հուլիսին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4.5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-հուլիսին՝ 2025թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4.5%-ով, իսկ 2025թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 1․7%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2025թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 7․5%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2025թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 8․3%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2025թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 1․8%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2025թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 0.6%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2025թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 1%-ով։

Առողջապահության գները 2025թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 3․8%-ով։

Տրանսպորտի գները 2025թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 2․2%-ով։

Կապի ծառայությունների գները 2025թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 0.9%-ով։

Հանգստի և մշակութային գները 2025թ.-ի հունվար-հուլիսի համեմատ նվազել են 0.2%-ով։

Կրթության գները 2025թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 8.3%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2025թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 4․1%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2025թ.-ի հունվար-հուլիսի համեմատ նվազել են 2․7%-ով։

Սննդամթերքի գներ: 2026թ. հուլիսին 2025թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 7.4% գնաճ, իսկ 2026թ. հունիսի համեմատ՝ 3.8% գնանկում:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2026թ. հուլիսին 2025թ հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել է 2.5%-ով, իսկ 2026թ. հունիսի համեմատ՝ 0.2%-ով:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2026թ. հուլիսին 2025թ. հուլիսի համեմատ սակագներն աճել են 1.8%-ով, իսկ 2026թ. հունիսի համեմատ՝ 0.1%-ով:

Արտարժույթի շուկա: 2026թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 1.4% և 0.4% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է):

Leave a comment