Քաղաքականություն
06.08.2026 | 18:55
Նյութը պարունակում է վիրավորական խոսույթ։ Factor TV-ն առավել առաջնային համարելով հանրության իրազեկ լինելու իրավունքը՝ հրապարակում է քաղաքական գործիչների խոսքը բառացի՝ միաժամանակ դատապարտելով ու կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից ու ատելության խոսքից։
Ազգային ժողովի նիստում պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն խորհրդարանում անդրադարձել է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասնագիտական ու քաղաքական անցյալին, ընտրակաշառքի թեմային և ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ շրջանառվող թեզերին։
Ղահրամանյանը կասկածի տակ է դրել ընդդիմադիր խմբակցությունների լեգիտիմությունը՝ Արամ Վարդևանյանին անվանելով «ամենամեծ մանդատագողը»։ Ըստ նրա՝ ընդդիմությունն իր մանդատները ստացել է կեղծ թեզերի շնորհիվ։
«Եթե չլիներ ձեր կողմից կեղծ թեզը 300,000 ադրբեջանցիների… հինգ տարի հետո եթե 300,000 ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ես ձեր բոլորի նկարները դնելու եմ իմ ֆեյսբուքյան պատին և… համարելու եմ «բեզաչոտնիկ»»,- հայտարարել է պատգամավորը, ինչի համար արժանացել է նիստը նախագահողի զգուշացմանը։
Այս արտահայտությունից հետո ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը նախազգուշացում է հայտարարել Ղահրամանյանին և կոչ արել զերծ մնալ նման որակումներից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան