Կեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացում



Հասարակություն





Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սոցիալական ցանցերում սուպերմարկետներից մեկի անունից շարունակվում է շրջանառվել կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության, ստանալ նվեր կամ օգտվել հատուկ առաջարկից։ Այդ մասին հայտնում են Կիբեռոստիկանությունից:

 

«Կեղծ էջի նպատակը քաղաքացիների անձնական և բանկային տվյալներին տիրանալն ու նրանցից գումար հափշտակելն է։

 

Հորդորում ենք՝

  • չանցնել կասկածելի հղումներով,
  • չտրամադրել բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը և մեկանգամյա հաստատման կոդերը,
  • մինչև որևէ գործողություն կատարելը՝ ստուգել էջի իսկությունը»,- նշում են Կիբեռոստիկանությունից։

Հետևեք մեզ՝ այստեղ




Leave a comment