Հայաստանի իշխանությունները չպետք է թաքցնեն իրենց շրջադարձը դեպի Եվրամիություն, որը թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, գեղեցիկ «դիվերսիֆիկացիա» բառի տակ։ Այս պահին Հայաստանի իշխանությունները փորձում են Երևանի և Մոսկվայի միջև լարվածության պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։
Նրանք բացատրում են, որ բոլոր խնդիրները բխում են նրանից, որ Հայաստանը պարզապես փորձում է գտնել քաղաքական և տնտեսական այլընտրանք։