Meta-ն ներկայացրել է ծրագրավորման համար նախատեսված իր առաջին արհեստական բանականության գործակալը՝ Muse Code անվամբ, նպատակ ունենալով մրցակցել ոլորտի առաջատար ընկերությունների՝ Anthropic-ի և OpenAI-ի հետ, հայտնում է CNBC-ն։
Նոր գործիքը ծրագրավորողներին հնարավորություն է տալիս ստեղծել հավելվածներ միասնական միջավայրում և կառավարել թվային օգնականներ։ Meta-ի արհեստական բանականության գլխավոր մասնագետի խոսքով՝ արտադրանքի բետա տարբերակը գործում է նորագույն Muse Spark 1.2 մոդելի հետ համատեղ։
Ծառայության օգտագործման արժեքը կազմում է 1.25 դոլար՝ մուտքային մեկ միլիոն թոքենի համար և 4.25 դոլար՝ ելքային մեկ միլիոն թոքենի համար։
ՄԱսնագետի խոսքով՝ Muse Code-ը ծրագրավորման տերմինալային գործակալ է, որը կարելի է տեղադրել մեկ հրամանով և օգտագործել ծրագրային ճարտարագիտության առաջադրանքների ամբողջ շրջանակը լուծելու համար։
Ալեքսանդր Վանգը Meta-ին միացել է անցյալ տարվա հունիսին՝ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի արհեստական բանականության ուղղության լայնածավալ վերափոխման ռազմավարության շրջանակում։
Meta-ն շեշտը դնում է իր լուծումների մատչելի գնային քաղաքականության վրա և ներդնում է կարևոր կորպորատիվ գործառույթներ, այդ թվում՝ օգտատերերի տվյալները ապագա մոդելների ուսուցման նպատակով չպահպանելու լիարժեք հնարավորությունը։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։