Երևանում չինացիների վեճը վերածվել է ծեծկռտուքի

Բաժանորդագրվել

Չինացիները կենցաղային հարցերի շուրջ են վիճաբանել

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Չինաստանի 6 քաղաքացիներ Երևանի Կիևյան փողոցում վիճաբանել են, այնուհետև ծեծկռտուք է սկսվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Իրավապահները պարզել են, որ Կիևյան փողոցի 2 հասցեում գտնվել են Չինաստանի քաղաքացիներ 27-ամյա Զհենգ Բին Անին, 34-ամյա Լուո Տաոին, 29-ամյա Հուանգ Գուո Չիին, 26-ամյա Վանգ Չիին Դոնգին, 25-ամյա Կինգ Վան Զենին և 27-ամյա Մո Զին Խինին։ Հուանգ Գուո Չիի և Մո Զին Խինիի միջև կենցաղային հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն, որից հետո նրանք սկսել են միմյանց հարվածել` պատճառելով մարմնական վնասվածքներ»,– գրում է կայքը։

Նշված անձինք նույն օրը ներկայացվել են ոստիկանություն, Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել և փոխանցվել քննչական կոմիտե։

Leave a comment