Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան

Քաղաքականություն

06.08.2026 | 12:35

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն օգոստոսի 6-ին պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ Բայրամովին Կիևում դիմավորել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան։

Այցի շրջանակում նախատեսված են Բայրամովի երկկողմ հանդիպումները ոչ միայն Անդրեյ Սիբիհայի, այլև Ուկրինայի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment