2026-2031 թվականներին 2 մլրդ դոլարի ապօրինի օտարված գույք պետք է վերադարձվի. Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մենք խնդիրը ձևակերպելու ենք հետևյալ կերպ. 2026-2031 թվականը 2 մլրդ դոլարի ապօրինի օտարված գույք պետք է վերադարձվի ՀՀ-ին կամ համայնքներին: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 6-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա շատ իրատեսական խնդիր է, առավել ևս այն պրոցեսները, որ մենք ընտրություններից հետո տեսնում ենք, նաև հանրության շատ հստակ պահանջ կա ձևակերպված:
Ուզում եմ նաև հանրությանը շնորհակալություն հայտնել համբերատարության համար, չնայած ձգձգումները մեզ նույնքան նյարդայնացրել են, ինչքան հանրությանը, բայց, այնուամենայնիվ, մեխանիզմները գործարկված են:
2026-ից մինչև 2031 թվականը 2 մլրդ դոլարի գույք պետք է վերադարձվի պետությանը և համայնքներին բոլոր մեխանիզմների գործարկմամբ»,- եզրափակելով խոսքը՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը կարևորեց նաև վերադարձված գույքերի հետագա ճակատագիրը՝ տեղեկացնելով, որ առավոտյան «տարօրինակ» նամակ է ստացել քաղաքացուց, ըստ որի՝ այն գույքը, որը վերադարձվել է համայնքին, հիմա համայնքը կրկին ուզում է վերադարձնել այն անձին, ումից վերադարձվել է համայնքին: