https://arm.sputniknews.ru/20260806/ngnn-voske-hamaranishneri-vatsharqic-stacvats-mijvocneri-hashvin-avtvomeqenaner-dzerq-kberi-105462020.html
ՆԳՆ–ն «գոլդ» համարանիշների վաճառքից ստացված միջոցների հաշվին ավտոմեքենաներ ձեռք կբերի
ՆԳՆ–ն «գոլդ» համարանիշների վաճառքից ստացված միջոցների հաշվին ավտոմեքենաներ ձեռք կբերի
Sputnik Արմենիա
Երկար ժամանակ վարորդները բողոքում էին վարորդական իրավունքի վկայական ստանալու գործնական քննությունները հանձնելու մեծ հերթերից, այդ թվում՝ քննական կենտրոններում… 06.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-06T11:15+0400
2026-08-06T11:15+0400
2026-08-06T11:18+0400
հայաստան
ներքին գործերի նախարարություն (նգն)
պետհամարանիշ
աճուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0b/73234329_0:142:1299:872_1920x0_80_0_0_a49319499ff07684fae6f7b37d9d1cbb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը «գոլդ» համարանիշների վաճառքից ստացված միջոցների հաշվին լրացուցիչ ավտոմեքենաներ ձեռք կբերի վարորդական իրավունքի վկայական ստանալու գործնական քննությունների հանձնման համար։ ՀՀ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշումը։Որոշման նախագծում նշվում է, որ այս տարվա առաջին 5 ամիսներին էլեկտրոնային աճուրդներով համարանիշների վաճառքից ստացված հասույթը կազմել է 148,6 մլն դրամ` մոտ 385 հազար դոլար (աճուրդներով վաճառվում են թվերի գեղեցիկ և հիշվող համադրություններով համարանիշները` ժողովրդի շրջանում հայտնի որպես «գոլդ համարներ»)։0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի. վաճառվողների ցանկն ընդլայնվել էԳործադիրը նշել է, որ միջոցների մյուս մասն ուղղվելու է ՆԳՆ հրշեջ-փրկարարական ջոկատների համար էլեկտրոնիկայի ձեռքբերմանը։Նշենք, որ երկար ժամանակ վարորդները բողոքում էին վարման քննությունների հանձնման հերթերից, այդ թվում՝ քննական կենտրոններում թեստային ավտոմեքենաների պակասի պատճառով։ՀՀ-ում 3 օրում 165 անձ 600 հազար դրամով գնել է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0b/73234329_0:0:1163:872_1920x0_80_0_0_43a759eae5d7afcd2f7ea931007ba730.jpg.webp
հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), պետհամարանիշ, աճուրդ
հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), պետհամարանիշ, աճուրդ
Երկար ժամանակ վարորդները բողոքում էին վարորդական իրավունքի վկայական ստանալու գործնական քննությունները հանձնելու մեծ հերթերից, այդ թվում՝ քննական կենտրոններում մեքենաների պակասի պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը «գոլդ» համարանիշների վաճառքից ստացված միջոցների հաշվին լրացուցիչ ավտոմեքենաներ ձեռք կբերի վարորդական իրավունքի վկայական ստանալու գործնական քննությունների հանձնման համար։ ՀՀ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշումը։
Որոշման նախագծում նշվում է, որ այս տարվա առաջին 5 ամիսներին էլեկտրոնային աճուրդներով համարանիշների վաճառքից ստացված հասույթը կազմել է 148,6 մլն դրամ` մոտ 385 հազար դոլար (աճուրդներով վաճառվում են թվերի գեղեցիկ և հիշվող համադրություններով համարանիշները` ժողովրդի շրջանում հայտնի որպես «գոլդ համարներ»)։
Գործադիրը նշել է, որ միջոցների մյուս մասն ուղղվելու է ՆԳՆ հրշեջ-փրկարարական ջոկատների համար էլեկտրոնիկայի ձեռքբերմանը։
Նշենք, որ երկար ժամանակ վարորդները բողոքում էին վարման քննությունների հանձնման հերթերից, այդ թվում՝ քննական կենտրոններում թեստային ավտոմեքենաների պակասի պատճառով։