«Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ»-ի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը կալանավորվել է
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ»-ի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը կալանավորվել է։
Այս մասին հայտնում է «Նովոստի-Արմենիա»-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանին։
Նա հայտնել է, որ Առուստամյանը կալանավորվել է 2 ամսով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մուլտի Գրուպ»-ի տնօրենների նախագահ, նախկին գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի (Սեդրակ Առուստամյան – խմբ.) և կոնցեռնի կազմի մեջ մտնող ընկերություններից մեկի տնօրեն Ա.Դ.-ի (Արթուր Դալլաքյան – խմբ.) ձերբակալման մասին՝ առանձնապես խոշոր չափերի ենթադրյալ խարդախության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում:
ՔԿ-ի տվյալներով՝ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է Գ.Ծ. (Գագիկ Ծառուկյան-խմբ.)-ի և այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը: