Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չոլպոն-Ատա։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։

«Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն: Վարչապետը Չոլպոն-Ատայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Leave a comment