Մոտ 3 200 դիմորդ այս տարվա ընդունելության քննություններին ստացել է անբավարար գնահատական: Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ նախորդ տարի անբավարար գնահատական ստացածների թիվը շուրջ 2500 է եղել։
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս վիճակագրությանը՝ այն համարելով ահազանգ։
«Մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետև անընդհատ գնում ենք կոմպրոմիսների և արդյունքում տուժում են երեխաները։ Մենք պետք է առերեսվենք։ Ատեստավորման գործընթաց է, ինչքան կարելի է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում, որովհետև իր աշակերտն է, որ գնում, չի կարողանում ընդունելության քննությունը գոնե բավարար ստանա, չենք ասում գերազանց, գոնե բավարար։
Որոշումները կայացված են, պետք է շատ հստակ և հատու, վճռական իրականացնենք, և որևէ կասկած չկա, որ դա անում ենք երեխաների շահերից ելնելով»,- ասաց վարչապետը։
Դիտումների քանակ17