Դատարանը մերժել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը

Բաժանորդագրվել

Իրավապաշտպանը ձերբակալվել էր հունիսի 7-ին՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակների խուզարկություններից հետո։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժել է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ավագ քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայտնել է Պողոսյանի փաստաբան Սլավիկ Պողոսյանը։

«Կարապետ Պողոսյանը «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի սկզբնական կալանքի ժամկետի ավարտից հետո` օգոստոսի 7-ին, ժամը 10։40-ին»,–գրել է նա։
Պողոսյանը ձերբակալվել էր հունիսի 7-ին՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակների խուզարկություններից հետո։

Քննչական գործողություններ էին տեղի ունեցել նաև Պողոսյանի տանը։ Նա մեղադրվում էր ընտրակաշառք տալու վարույթի շրջանակում։

Leave a comment