https://arm.sputniknews.ru/20260806/hh-karavarutjuny-bjujei-hamalrman-hamar-2-khvoshvor-vark-kveicni-manramasner-105457598.html
ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ
ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ
Sputnik Արմենիա
200 մլն և 150 մլն ԱՄՆ դոլարի վարկերը նախատեսված են մրցակցության և «կանաչ» տնտեսության ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար։ 06.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-06T09:31+0400
2026-08-06T09:31+0400
2026-08-06T09:36+0400
հհ կառավարություն
բյուջե
վարկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72852119_0:0:1600:900_1920x0_80_0_0_70cff76fadebf8cca4d8718e985292c1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ն պետական բյուջեի համալրման համար նախատեսված երկու խոշոր վարկային համաձայնագիր կկնքի։ Կառավարությունը հաստատել է նախագիծը։Վարկը կտրամադրվի վեցամսյա Euribor եվրոպական միջբանկային տոկոսադրույքին հավելագրված մարժայով։ Քանի որ Euribor-ը փոփոխական տոկոսադրույք է, վարկի տոկոսադրույքը նույնպես կփոփոխվի։ Ներկայում այն գնահատվում է տարեկան 3,93%։ Վարկի մարման ժամկետը 28 տարի է, որից 10 տարին՝ արտոնյալ։Այս վարկի շրջանակում նախատեսվում է ամրապնդել ֆինանսների նախարարության վերլուծական կարողությունները՝ արտաքին պետական պարտքի և բյուջեի ֆինանսական ռիսկերի կառավարման ոլորտում։ Բացի այդ, կխստացվեն ընկերությունների կորպորատիվ կառավարման թափանցիկության պահանջները։Վարկը կտրամադրվի SOFR փոփոխական տոկոսադրույքով՝ գումարած 0,6 տոկոսային կետ։ Ներկայում դրա ընդհանուր տոկոսադրույքը գնահատվում է տարեկան 4,58%։ Վարկի մարման ժամկետը 15 տարի է, որից 3 տարին՝ արտոնյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72852119_170:0:1370:900_1920x0_80_0_0_f7d4ae41fab688bc33a3da402cd9a8e5.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ կառավարություն, բյուջե, վարկ
հհ կառավարություն, բյուջե, վարկ
09:31 06.08.2026 (Թարմացված է: 09:36 06.08.2026)
Բաժանորդագրվել
200 մլն և 150 մլն ԱՄՆ դոլարի վարկերը նախատեսված են մրցակցության և «կանաչ» տնտեսության ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ն պետական բյուջեի համալրման համար նախատեսված երկու խոշոր վարկային համաձայնագիր կկնքի։ Կառավարությունը հաստատել է նախագիծը։
Առաջին վարկը 170,3 մլն եվրո (մոտ 200 մլն ԱՄՆ դոլար), ՀՀ֊ն կվերցնի Համաշխարհային բանկից։ Ինչպես բյուջետային մյուս վարկերի դեպքում, այն նպատակային չէ, այլ ուղղվելու է պետական բյուջեի ընդհանուր ֆինանսավորմանը։ Ըստ նախագծի` վարկի տրամադրումը պայմանավորված է Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համաձայնեցված բարեփոխումների ծրագրի իրականացմամբ։
Վարկը կտրամադրվի վեցամսյա Euribor եվրոպական միջբանկային տոկոսադրույքին հավելագրված մարժայով։ Քանի որ Euribor-ը փոփոխական տոկոսադրույք է, վարկի տոկոսադրույքը նույնպես կփոփոխվի։ Ներկայում այն գնահատվում է տարեկան 3,93%։ Վարկի մարման ժամկետը 28 տարի է, որից 10 տարին՝ արտոնյալ։
Երկրորդ բյուջետային վարկը՝ 150 մլն ԱՄՆ դոլարի չափով, ներգրավվել է Ասիական զարգացման բանկից։
Այս վարկի շրջանակում նախատեսվում է ամրապնդել ֆինանսների նախարարության վերլուծական կարողությունները՝ արտաքին պետական պարտքի և բյուջեի ֆինանսական ռիսկերի կառավարման ոլորտում։ Բացի այդ, կխստացվեն ընկերությունների կորպորատիվ կառավարման թափանցիկության պահանջները։
Վարկը կտրամադրվի SOFR փոփոխական տոկոսադրույքով՝ գումարած 0,6 տոկոսային կետ։ Ներկայում դրա ընդհանուր տոկոսադրույքը գնահատվում է տարեկան 4,58%։ Վարկի մարման ժամկետը 15 տարի է, որից 3 տարին՝ արտոնյալ։