«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում Կոտայքի մարզպետի պաշտոնում կարող է նշանակվել ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը
Թեև Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում հերքել էր մարզպետ նշանակվելու մասին հրապարակումները, մեր տեղեկություններով՝ որոշումն արդեն կայացված է, և նա մոտ օրերս կարող է վայր դնել պատգամավորական մանդատը՝ տեղափոխվելով գործադիր իշխանություն։
Լիլիթ Ստեփանյանը մինչև պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Այնուհետև ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նա ունի նաև դասախոսական գործունեության և երկարամյա մասնագիտական աշխատանքի փորձ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նշանակման վերաբերյալ պաշտոնական որոշումը կարող է հրապարակվել առաջիկա օրերին
Ըստ նույն աղբյուրների՝ իշխանությունները փորձում են այդ պաշտոնում նշանակել այնպիսի անձի, որը կկարողանա Կոտայքում հոկտեմբեր-նոյեմբերին սպասվող ՏԻՄ ընտրությունների ընթացքում արդյունավետ վերահսկողություն իրականացնել և իշխանություններին տեղում առկա իրավիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ փոխանցել։
«Ժողովուրդ»-ը երեկ ևս մեկ անգամ փորձել է Լիլիթ Ստեփանյանից ճշտել այս տեղեկությունները, սակայն վերջինս հայտարարել է, որ նման տեղեկությունների չի տիրապետում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: