ՌԴ-ն հարվածել է Օդեսային և Զապորոժիեին․ վիրավորներ կան

Քաղաքականություն

10.02.2026 | 12:30

Ռուսական զորքերը փետրվարի լույս 10-ի գիշերը հարվածել են Օդեսայի մարզի հարավում էներգետիկ օբյեկտին, հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի  ղեկավար Օլեգ Կիպերը, գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ հարձակման արդյունքում մասամբ անջատվել է էլեկտրաէներգիան տարածաշրջանի երեք բնակավայրերում։ Կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները միացվել են գեներատորային պահեստային էլեկտրաէներգիայի։ Վնասվել է նաև վարչական շենք։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։

Զապորոժիեի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը հայտնել է Վոլնյանսկ քաղաքի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին: Վիրավորվել է չորս մարդ, այդ թվում՝ 2 տարեկան երեխա: Վնասվել են մասնավոր տներ և օժանդակ շինություններ:

Ռուսաստանը փետրվարի լույս 10-ի գիշերն Ուկրաինայի վրա հարձակվել է 125 անօդաչու թռչող սարքերով, ժամը 8:30-ի դրությամբ՝ դրանցից 110-ը խոցվել կամ չեզոքացվել է, հայտարարել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment