Իրանը պնդում է, որ բանակցությունների նախաձեռնությունը եղել է ԱՄՆ-ից

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հակամարտության նոր փուլի սկսվելուց մոտ 4–5 օր անց Թեհրանին հաղորդագրություն է փոխանցել՝ բանակցություններ սկսելու և տարաձայնությունները կարգավորելու առաջարկով։

Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ ցանկացած համաձայնություն պետք է ձեռք բերվի բացառապես Իրանի և Օմանի միջև, իսկ Թեհրանը չի ընդունի որևէ արտաքին միջամտություն նեղուցի շուրջ ընթացող գործընթացներին։

Ղարիբաբադին նշել է, որ նոր համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Հորմուզի նեղուցում ներկայումս գործող ժամանակավոր նավարկության երթուղիները կդադարեցվեն։

Նա հավելել է, որ Իրանի տարածքային ջրեր մուտք գործող և այնտեղից դուրս եկող նավերի երթուղիների զգալի մասը կանցնի նոր համաձայնեցված երթուղով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment