Զգուշացե՛ք կեղծ էջերից և առցանց խարդախություններից, նպատակը՝ բանկային տվյալներին տիրանալն է

ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է կեղծ էջերի և առցանց խարդախությունների մասին։

«Սոցիալական ցանցերում սուպերմարկետներից մեկի անունից շարունակվում է շրջանառվել կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության, ստանալ նվեր կամ օգտվել հատուկ առաջարկից։

Կեղծ էջի նպատակը քաղաքացիների անձնական և բանկային տվյալներին տիրանալն ու նրանցից գումար հափշտակելն է։

Հորդորում ենք՝

-չանցնել կասկածելի հղումներով,

-չտրամադրել բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը և մեկանգամյա հաստատման կոդերը,

-մինչև որևէ գործողություն կատարելը՝ ստուգել էջի իսկությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment