Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը

Քաղաքականություն

10.02.2026 | 12:37

Բաքվի զինվորական դատարանում, տևական դադարից հետո, վերսկսվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ դատավարության ժամանակ որպես «տուժող» Ադրբեջան պետության անունից հանդես է եկել Նախարարների կաբինետի աշխատակազմի ղեկավար Ռուֆաթ Մամեդովը։ Նա ասել է, թե համաձայն է պետական ​​մեղադրողի կողմից ներկայացված և մեղադրական եզրակացության մեջ նշված բոլոր փաստերի, ապացույցների հետ և խնդրել դատարանին հաշվի առնել դրանք։

Ավելի ուշ ելույթ են ունեցել, այսպես կոչված, «տուժողների» իրավահաջորդներ՝ Ազադ Քերիմովը, Օգտայ Շիխալիևը և ուրիշներ, որոնք դատարանին խնդրել են Վարդանյանին դատապարտել ամենախիստ պատժի՝ ցմահ ազատազրկման։

Ռուբեն Վարդանյանը դիմել է դատարանին՝ նշելով, որ ցանկանում է հանդիպել իր պաշտպան Էմիլ Բաբիշովի հետ։ Դատարանը բավարարել է նրա խնդրանքը։

Ռուբեն Վարդանյանի և փաստաբանի հանդիպման հետ կապված դատական նիստն ընդմիջվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment