«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալական «Ինտերն» ու «Միլանն» ընկերական հանդիպում են անցկացրել Ավստրալիայում։ Խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

Հանդիպման հաշիվը 53-րդ րոպեին բացել է «Ինտերի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն:

«Միլանի» պատասխան գոլը 84-րդ րոպեին խփել է ֆրանսիացի հարձակվող Կրիստոֆեր Նկունկուն, որն անվրեպ է իրացրել 11-մետրանոց հարվածը:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում փոխարինման է մտել ընդմիջմանը և մասնակցել է երկրորդ խաղակեսին։

Օգոստոսի 8-ին «Ինտերն» Ավստրալիայում ընկերական հանդիպում կանցկացնի նաև Թուրինի «Յուվենտուսի» հետ: «Միլանը» նույն օրը կմրցի Լոնդոնի «Չելսիի» հետ:

Leave a comment