ՌԴ-ում քննարկվել են բոլոր խնդրահարույց հարցերը. Ալեն Սիմոնյանը պատմել է իր այցի մասին

https://arm.sputniknews.ru/20260210/rd-um-qnnarkvel-en-bvolvor-khndraharujc-harcery-alen-simvonjan-98638785.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98486342_72:0:1209:853_1920x0_80_0_0_d12cce57e5f1db7c2a8d09764aa293c3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ալեն սիմոնյան, հայաստան, ռուսաստան, թրամփի ուղի (tripp), սերգեյ լավրով

ալեն սիմոնյան, հայաստան, ռուսաստան, թրամփի ուղի (tripp), սերգեյ լավրով

Բաժանորդագրվել

Մոսկվայում կայացած հանդիպման փակ մասը տևել է ավելի քան մեկուկես ժամ:

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Մոսկվա կատարած այցի ժամանակ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկվել են բոլոր խնդրահարույց հարցերը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքով՝ ինքը ՌԴ-ում «անուն առ անուն» բարձրաձայնել է այն խնդիրները, որոնց մասին խոսվում է նաև Հայաստանում:

«Մենք զրուցել ենք ավելի քան մեկուկես ժամ. հասկանալի է, որ կան բաներ, որոնց մասին չեմ կարող հրապարակավ խոսել: Մենք անդրադարձել ենք մեզ մտահոգող բոլոր հարցերին: Ես նույնիսկ ասացի, որ Հայաստանում խոսում են СВО (Հատուկ ռազմական գործողություն) անցկացնելու հնարավորության մասին», – ասաց Սիմոնյանը:

Լավրովի հետ բանակցությունների առանցքային թեմաների թվում, ըստ Սիմոնյանի, եղել են ներդրումները Հայաստանում, տարածաշրջանների միջև գործակցությունը և մշակութային միջոցառումների անցկացումը:

«TRIPP-ի հետ կապված չեմ պատկերացնում, բայց քննարկել ենք ենթակառուցվածքների շահագործման և վերաշահագործման հետ մեջ ՌԴ ներգրավվածությունը»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի հետագա քաղաքականությանը` ԱԺ խոսնակը նշեց, թե ռուս գործընկերները հայտնել են, որ ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանը միջամտելու որևէ ձգտում չունեն։ Ավելին՝ իշխող ուժին առաջիկա ընտրություններում մաղթել են հաջողություն:

Leave a comment