Փաշինյանը որոշում է ստորագրել մահացած երկու արտիստների վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշումներ է ստորագրել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու, ինչպես նաև ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման համար գումար տրամադրելու մասին։
Կրթության եւ գիտության նախարարությանը Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով կհատկացվի մեկ միլիոն վեց հարյուր իննսունյոթ հազար դրամ, իսկ Նիկոլայ Ծատուրյանի հրաժեշտի ծիսակատարության եւ թաղման կազմակերպման, գերեզմանի բարեկարգման եւ մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքների տեղադրման համար կհատկացվի երկու միլիոն երկու հարյուր յոթանասունյոթ հազար չորս հարյուր տասը դրամ։
Գումարը կհատկացվի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով։