300 հազար ադրբեջանցու թեման Ադրբեջանի մասին չէ, այլ տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության. Սոնա Ղազարյան

300 հազար ադրբեջանցու թեման Ադրբեջանի մասին չէ, այլ տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության. Սոնա Ղազարյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Որքանով են երկու ընդդիմադիր ֆրակցիաները պատրաստ Հայաստանին դուրս բերել կոնֆլիկտային մտածողությունից: Այս մասին ՀՀ ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր գործընկերների ելույթներին:

«Եթե խորանանք կհասկանանք, որ 300 հազար ադրբեջանցու թեման ամենևին էլ Ադրբեջանի մասին չէ: Դա նրա մասին է, թե որքանով Ռուսաստանը կարող է ներկա լինել տարածաշրջանում»,-ասաց Ղազարյանը:

Ըստ պատգամավորի բոլորովին պատահական չէ, որ իր քաղաքական թիմը խոսում է թե՛ խորհրդարանական, և թե՛ ոչ խորհրդարանական ընդդիմության «ռուսամետությունից» կամ «ռուսականությունից»:

«Ինչ որ մի պահ կար, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետի մասին խոսում էր Ռուսաստանը, Ադրբեջանը դադարել էր խոսեր, և խոսում էր ընդդիմությունը: Օրինակ Էդմոն Մարուքյանը օդում կախված լուրերի համաձայն, հենց այդպես էլ խնդրել էր լրագրողներին, որ իր հարցազրույցը հենց այդպես էլ վերնագրվի. «Հայաստանը պետք է կատարի նոյեմբերի 9-ով ստանձնած 9-րդ կետի պարտականությունները»,-ասաց պատգամավորը:

Ղազարյանը նաև նշեց, որ հենց այս ամենն է պատճառը, որ ըստ իր գործընկերների ընդդիմությունը սպասարկում է Ռուսաստանի շահերը:

«Երբ 2022 թվականին ՀԱՊԿ-ը օգնության չեկավ Հայաստանին, այստեղ ընդդիմադիրները Ռուսաստանից ավելի ակտիվ արդարացնում էր Ռուսաստանին: Հիմա էլ դուք, խոսում եք մի բանի մասին. կոնֆլիկտը տարածաշրջանում պահել՝ տեղափոխելով այն Հայաստան»,-ասաց պատգամավորը:

Ղազարյանի նաև նշեց, որ իր գնահատմամբ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը վերջ է դրել «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսակցություններին, իսկ Փաստաթղթի ստորագրմանը նախորդող բանակցությունների ընթացքում հայկական կողմը առաջնորդվել է տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքով:

Անդրադառնալով ՀՀ օկուպացված տարածքների թեմային Ղազարյանը նշեց, որ 30 տարվա հակամարտությունից հետո Հայաստանը և Ադրբեջանը առաջին անգամ ձեռք են բերել սահմանազատման և սահմանագծման աշխատակարգի մասին փաստաթուղթը, որով գործող իշխանությունը ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրավականորեն լուծել է օկուպացիայի խնդիրը: «Ժամանակի հարց է, թե երբ ադրբեջանցի զինվորները դուրս կգան օկուպացված տարածքներից»,-ասաց Ղազարյանը:

Leave a comment