Ո՞վ է փոխարինելու Ինֆանտինոյին․ hայտնի են ՖԻՖԱ-ի նախագահի հիմնական թեկնածուները

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոյի շուրջ ստեղծված սկանդալի ֆոնին հայտնի են դարձել նրան հնարավոր փոխարինողի գլխավոր հավակնորդները։

Սպասվում էր, որ 56-ամյա Ինֆանտինոն առանց խնդիրների վերընտրվելու է պաշտոնում, սակայն վերջին իրադարձությունները խիստ նվազեցրել են շվեյցարացի պաշտոնյայի շանսերը։

Reuters-ի համաձայն՝ ՖԻՖԱ-ի նախագահ պաշտոնում արդեն կա հինգ հիմնական թեկնածու։ Խոսքը ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի, ԿՕՆԿԱԿԱՖ-ի նախագահ Վիկտոր Մոնտալյանիի, Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավար Սալման Բին Իբրահիմի, Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լիսե Կլավենեսի ու Չեմպիոնների լիգայի գավաթակիր ֆրանսիական ՊՍԺ-ի սեփականատեր Նասեր Ալ-Հելաիֆիի մասին է։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել այն բանից հետո, երբ կազմակերպությունը հայտարարել էր աշխարհի առաջնության սեփականության իրավունքը մասնավոր ներդրողներին վաճառելու մտադրության մասին: ՖԻՖԱ-ի աղմկահարույց գաղփարին արձագանքել էր նաև ՈՒԵՖԱ-ն՝ նշելով, որ իր անդամ ասոցիացիաները չեն մասնակցի ՖԻՖԱ-ի մրցաշարերին, մինչև կազմակերպությունը չվերանայի իր որոշումը:

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2027թ. մարտին Մարոկկոյում:

Leave a comment