https://arm.sputniknews.ru/20260805/gsh-pety-handipel-e-zintsarajvoghneri-het-qnnarkel-aratavvor-barqery-veracnelu-harcy-105431125.html
ԳՇ պետը հանդիպել է զինծառայողների հետ, քննարկել արատավոր բարքերը վերացնելու հարցը
ԳՇ պետը հանդիպել է զինծառայողների հետ, քննարկել արատավոր բարքերը վերացնելու հարցը
Sputnik Արմենիա
Թերթը գրել էր, որ Փաշինյանը հանդիմանել է Պապիկյանին բանակում տիրող բարքերի առնչությամբ հանրային դաշտում հնչող քննադատությունների համար։ 05.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-05T12:06+0400
2026-08-05T12:06+0400
2026-08-05T12:07+0400
զինծառայող
էդվարդ ասրյան
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/05/105430510_0:134:2560:1574_1920x0_80_0_0_119f93fecf720d41376bb2e227a90820.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է N բանակային զորամիավորում՝ հանդիպելու ժամկետային զինծառայող դիրքերի ավագների, սերժանտների հետ: Տեղեկությունը հայտնում է պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։«Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում կարգապահության բարձրացմանը, կանոնադրային հարաբերությունների պահպանմանը, բանակ թափանցող արատավոր բարքերի վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։Նշենք, որ այսօր «Հրապարակը» գրել էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ կոշտ զրույց է ունեցել: Ըստ տեղեկությունների՝ նա մեծ դժգոհություն ունի ոլորտում տիրող բարձիթողի վիճակի համար։ Ըստ պարբերականի` Փաշինյանի դժգոհությունները պայմանավորված են հանրային դաշտում հնչող քննադատությամբ, քանի որ վերջին շրջանում շատ է խոսվում բանակում խաղաղ պայմաններում զոհերի աճող վիճակագրության մասին:Հիշեցնենք՝ օրերս հայտնի դարձավ, որ այս տարի բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան 8-րդ դեպքն է գրանցվել։ Փաշինյանն էլ ճեպազրույցում նշեց, թե բանակում ինքնասպանությունները 85-90 տոկոս դեպքերում 3 պատճառով են՝ զինծառայողները խաղադրույքներ են անում, պարտքեր կուտակում։ Երկրորդ պատճառն ընտանեկան կամ անձնական խնդիրներն են, իսկ երրորդ պատճառը մարտական դիրքում հերթապահության ժամանակ քնելն է, ինչը նշանակում է, որ նա վտանգի տակ է դրել ուրիշների կյանքը։ Վարչապետի խոսքով՝ դիրքում քնողների նկատմամբ մյուսների կողմից արհամարհանք է դրսևորվում, և այդ զինվորները մեկուսանում են։Բանակում ողբերգական դեպքերը Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանք են․ ռազմական հոգեբան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/05/105430510_142:0:2418:1707_1920x0_80_0_0_8297ecb3f33b3d034761c4f7823e4bc3.jpg.webp
զինծառայող, էդվարդ ասրյան, բանակ
զինծառայող, էդվարդ ասրյան, բանակ
Թերթը գրել էր, որ Փաշինյանը հանդիմանել է Պապիկյանին բանակում տիրող բարքերի առնչությամբ հանրային դաշտում հնչող քննադատությունների համար։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում կարգապահության բարձրացմանը, կանոնադրային հարաբերությունների պահպանմանը, բանակ թափանցող արատավոր բարքերի վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր «Հրապարակը» գրել էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ կոշտ զրույց է ունեցել: Ըստ տեղեկությունների՝ նա մեծ դժգոհություն ունի ոլորտում տիրող բարձիթողի վիճակի համար։ Ըստ պարբերականի` Փաշինյանի դժգոհությունները պայմանավորված են հանրային դաշտում հնչող քննադատությամբ, քանի որ վերջին շրջանում շատ է խոսվում բանակում խաղաղ պայմաններում զոհերի աճող վիճակագրության մասին: