Նախընտրական շրջանում աճել է քրեական գործերի թիվը․ ՀՀ ՔԿ–ն տվյալներ է ներկայացրել

Բաժանորդագրվել

ՔԿ–ում 58 820 քրեական վարույթի նախաքննություն է ավարտվել։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանում 2026թ. առաջին կիսամյակում 16.6%- ով աճել է քրեական վարույթների թիվը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«2026 թվականի 1-ին կիսամյակում ՔԿ է ընդունվել 41 250 հաղորդում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16.6%-ով։ Ընդունված հաղորդումներից 32 472-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչը կրկին 16.6%-ով շատ է 2025 թվականի 1-ին կիսամյակի համեմատ։ Հաշվետու ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 9 910 քրեական վարույթ` 62,2%-ով շատ, քան 2025թ. հունվար-հունիս ժամանակահատվածում, կարճվել է 11 078–ը (13.8%-ով նվազել է)»,– ասված է հաղորդագրությունում։

ՔԿ–ում 58 820 քրեական վարույթի (դրանցից 32 854–ը նախաձեռնվել է այս տարվա 6 ամսում) նախաքննություն է ավարտվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շատ է 3.5%-ով։

Հաղորդագրությունում նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պատճառված վնասը կազմել է ընդհանուր 10 մլրդ 205 մլն 685 հզր դրամ։ Նախաքննության փուլում վերականգնվել է 3 մլրդ 165 մլն 49 հզր դրամը կամ 31%-ը: Արգելանք է դրվել 154 մլն 606 հզր դրամ արժողության գույքի վրա:

Բացի այդ, անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից միայն 2026 թվականի ընթացքում վերականգնվել է 6 մլրդ 624 մլն 467 հզր դրամը:

2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ավարտված և անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր՝ 9 մլրդ 789 մլն 516 հզր ՀՀ դրամը: Բացի այդ, արգելանք է դրվել ընդհանուր 295 մլն 922 հզր դրամ արժողության գույքի և դրամական միջոցների վրա:

Նշենք, որ նախընտրական շրջանում նախաձեռնված քրեական գործերով մեղադրանքներ են ներկայացվել ընդդիմադիր ուժերի հարյուրավոր ներկայացուցիչների: Ուժայինների թիրախում են հայտնվել հիմնականում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները։ Կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը շարունակում է մնալ տնային կալանքի տակ:

Leave a comment