ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների արդյունքը կարող է հայտնի դառնալ առաջիկա 48 ժամվա ընթացքում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Թրամփն անդրադարձել է տեղեկությանը, որ Հորմուզի նեղուցը կարող է բացվել արդեն օգոստոսի 5-ին։
«Մենք շատ լավ առաջընթաց ենք գրանցում [Իրանի հետ բանակցություններում]: Մենք [արդյունքները] կիմանանք 48 ժամվա ընթացքում: Դա [Հորմուզի նեղուցի բացումը] կարող է տեղի ունենալ վաղը կամ մյուս օրը: Նշանակալի առաջընթաց է գրանցվել», – ասել է Թրամփը Լոս Անջելեսից (Կալիֆոռնիա) մեկնելուց առաջ։
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Իրանի և Օմանի հետ Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրերի մասին օգոստոսի 5-ին։