Հրդեհ Տուլայի մարզում գործող «Wildberries»–ի տեսակավորման կենտրոնում. կա տուժած

https://arm.sputniknews.ru/20260805/hrdeh-tulaji-marzum-gvortsvogh-wildberriesi-tesakavvorman-kentrvonum-ka-tuzhats-105423762.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/14/104817568_262:0:1702:1080_1920x0_80_0_0_35da5da363ff5e653d218ef9fa2c3cfb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, վայլդբերիզ (wildberries) , տուլա, անօդաչու թռչող սարք (աթս)

ռուսաստան, վայլդբերիզ (wildberries) , տուլա, անօդաչու թռչող սարք (աթս)

Բաժանորդագրվել

Հրշեջները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Տուլայի մարզում գործող «Wildberries»–ի տեսակավորման կենտրոնի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել, ինչից հետո հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է մարզպետ Դմիտրի Միլյաևը։

«Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։ Հրշեջ հաշվարկները վերացնում են հրդեհը»,- գրել է Միլյաևը տելեգրամյան ալիքում։

Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան, մեկ մարդ է տուժել, նրան անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում:

Ինչպես նշել է մարզպետը, գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերն ավելի քան 100 ուկրաինական դրոն են խոցել տարածաշրջանի օդային տարածքում։

«Այս գիշեր մեր տարածաշրջանը կրկին դարձել է ուկրաինական անօդաչուների թիրախ։ ՌԴ ՊՆ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել է 107 ուկրաինական անօդաչու թռչող սարք», – հստակեցրել է Միլյաևը։

Օպերատիվ տվյալների համաձայն` մարզում ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով նաև 2 բազմաբնակարան շենք և 2 արտադրական օբյեկտ է վնասվել:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment